Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երեք նախարարների խորհրդավոր ընթրիքը

Երեք նախարարների խորհրդավոր ընթրիքը
02.02.2014 | 15:05

Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Նախարարները քննարկել են ՌԴ- ԵՄ փոխհարաբերությունները Արելյան հարևանության ծրագրի ենթատեքստում և իրավիճակը Մերձավոր Արևելքում: Նրանք կարևորել են ժնևյան բանակցությունները սիրիական հակամարտության կարգավորման հարցով, անդրադարձել են նաև հունիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգին:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ