ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության Ճանապարհային քարտեզը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության Ճանապարհային քարտեզը
03.02.2014 | 13:06

Կառավարությունն իր պաշտոնական էջում տեղադրել է հունվարի 23-ին Կառավարության 61–Ն որոշումը, որով ներկայացվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որը ներառում է 262 միջոցառում։

Գործողությունների ծրագիրը բաղկացած է 20 գլուխներից, որոնք ներառում են տարաբնույթ աշխատանքներ, Մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրային քաղաքականության, ընդհանուր առմամբ՝ 20 ոլորտներում:
Tert.am-ը որոշ կրճատումներով ներկայացրել է Ճանապարհային քարտեզը:

Ճանապարհային քարտեզի առաջին կետով նախատեսվում է Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այն միջազգային պայմանագրերի ցանկի արդիականացում, որոնց միանալը Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր է:

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Մաքսային միության օրենսգրքին և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված այն որոշումների ցանկի արդիականացում, (որոնց ընդունումը մեր երկրի կողմից կատարման համար պարտադիր է):

Անհրաժեշտ է լինելու սահմանել այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում անհրաժեշտ է լինելու կատարել փոփոխություններ՝ դրանք Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, իսկ ոմանք էլ պետք է ուժը կորցրած ճանաչվեն:Նախատեսվում է նաև նոր իրավական ակտերի ընդունում, այնպիսիքն՝ ինչպիսիք են ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի նախապատրաստմանը և կիրառմանը վերաբերող:
Նախատեսվում է նաև՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխանող տարանցիկ փոխադրման հայտարարագրի, ապրանքային հայտարարագրի, ուղևորային մաքսային հայտարարագրի և տրանսպորտային միջոցի մասին հայտարարագրի օգտագործման, ինչպես նաև դրանց լրացման և դրանց հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման հնարավորության ապահովում և այլն:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ