Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

1998-ի այս օրը ՀՀ նախագահը հրաժարական տվեց

1998-ի այս օրը ՀՀ նախագահը հրաժարական տվեց
03.02.2014 | 18:12

Թեև Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը պատճառների մասին խոսել է ժամանակին, բայց այդ պատճառներն ինձ արժանահավատ չեն թվացել: Գուցե այն պատճառով, որ չէի ցանկանում իր հրաժարականը: Գուցե որովհետև նորանկախ Հայաստանի ապագան իր անվան հետ էի կապում: Էսօրվա պես հիշում եմ` «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի խմբագրությունում նստած ես ու Կարմենը հուզված իրար էինք նայում: Մեզ թվում էր` երկիրը որբացել է: Նախորդող օրերին մի գլուխ երազներ էինք պատմում իրար, մեկնում դրանք մինչ հրաժարականը, քանի որ գիտեինք` լարվածություն կար վերևներում: Փետրվարի 2-ին մի երազ տեսա` հողե կլոր հյուղակ էր, մութ, առանց պատուհանների, կարծես չար պառավի բույն լիներ: Երկու չաչանակ կանայք հետևիցս էին ընկել: Տան կենտրոնում դրված սեղանի շուրջ վազում էի, կանայք էլ` իմ հետևից: Դուռն էի փնտրում, որ ինձ դուրս գցեմ չարության էդ բնից: Երկու անգամ դռանը հասա, դուռը փակ էր, երրորդ անգամ հենց հասա` բացվեց: Դուրս եկա: Դիմացս ջուր էր: Պարզ, խաղաղ ծով: Մոտեցա, նստեցի ափին կառուցված պատնեշին, ձախ կողքիս վրա պառկեցի ու ձեռքս գլխիս տակ ծովին էի նայում: Ու ի՞նչ տեսնեմ` ջրերի վրայով արձան էր գնում` Տեր-Պետրոսյանն էր: Արձանացել էր ու հեռանում էր ջրերի վրայով ու դեղնականաչ լույս էր արտածում: Երբ արթնացա, մտածեցի, որ հրաժարականը լինելու է: Եղավ: Տասը տարի հետո նա վերադարձավ, բայց... չստացվեց: Կամ նա´ կիսատ ապաշխարեց, կամ` մե´նք, կամ էլ` բոլորս միասին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ