Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սպանվել է ԿՀՎ-ին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մեղադրած գրողը

Սպանվել է ԿՀՎ-ին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մեղադրած գրողը
03.02.2014 | 21:39

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին կապիտան Ֆիլիպ Մարշալը հետևողականորեն ապացուցում էր, որ ահաբեկչությունը չէին կարող ինքնաթիռները գրաված իսլամիստները կատարել: Նրա գործընկեր, լրագրող Ուեյն Մեդսենը, որ մասնակցել է հետաքննությանը, հայտարարում է՝ Մարշալի մահվանը ԿՀՎ-ի առնչության ապացույցներ կան:

Ավիացիայի նախկին կապիտան, ԱՄՆ-ի իշխանությունների և արաբ շեյխերի դավադրության մասին գրքերի հեղինակ Ֆիլիպ Մարշալին գտել են որդու և դստեր հետ սպանված: Որոշ տվյալներով՝ նրան սպանել են ԿՀՎ-ի աշխատակիցները՝ հաղորդում է Press TV-ն:
Լրագրող Ուեյն Մեդսենը, որ Press TV-ի տվյալներով, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության վարչության նախկին աշխատակից է, վստահ է, որ սպանությունը ԿՀՎ-ի ձեռքի գործն է, նա հերքում է ինքնասպանության նախնական վարկածը և ներկայացնում է փաստեր, որ սպանությունը պրոֆեսիոնալների գործ է. նախ՝ հարևանները կրակոցներ չեն լսել, Մարշալի ատրճանակի վրա, որով նա իբր սպանել է իր դստերը, որդուն, շանը և ինքն իրեն, խլացուցիչ չի եղել: Մարշալը ձախլիկ էր, իսկ մահացու վերքը նրա քունքի աջ մասում է: Մեդսենը ենթադրում է, որ Մարշալը սպանվել է այն տեղեկությունների համար, որոնք պիտի լինեին նրա նոր գրքում:

Ֆիլիպ Մարշալը, նրա 14-ամյա դուստրը և 17-ամյա որդին սպանվել են իրենց տանը: Մահից առաջ Մարշալը շատ էր անհանգստանում ընտանիքի անվտանգության համար, որովհետև սենսացիոն տվյալներ էր պատրաստվում հրապարակել: Նա ապացույցներ ուներ, որ Բուշ կրտսերի վարչակարգը պայմանավորվածություն է ունեցել Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ պատրաստվում էին սեպտեմբերի 11-ի ապագա ահաբեկիչները:

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ