Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ի՞նչ ծրագրեր ունի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը 2015-ի նախաշեմին

Ի՞նչ ծրագրեր ունի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը 2015-ի նախաշեմին
14.02.2014 | 16:20

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը նշեց, որ ծրագրերը բազմապիսի են և ընդգրկուն` թե´ իրագործման, և թե´ աշխարհագրության առումով: «Ամենագլխավոր ծրագիրը հաջորդ տարի թանգարանային նոր մասնաշենքերի ու գիտական նոր ցուցադրության ներկայացումն է: Կան հարակից բազմաթիվ ծրագրեր, որոնք նոր ուղղություններ և ոլորտներ են բացելու թե´ մասնագետների, թե´ այս թեմայով հետաքրքրվողների համար ամբողջ աշխարհում»,- նշեց Սուրեն Մանուկյանը՝ չմանրամասնելով դրանք, քանի որ, ըստ նրա, աշխարհի ոչ մի թանգարան իր նորամուծություններից առաջ չի բացահայտում ամբողջ անելիքը՝ անսպասելիության գործոնը չխախտելու համար, բացի այդ, մեր դեպքում ունենք նաև թուրքերի հնարավոր հակազդեցության գործոնը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ