Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞րն է տարբերությունը և առավելությունը

Ո՞րն է տարբերությունը և  առավելությունը
28.02.2014 | 00:18

Անատոլիայում թուրք տարրի հայտնվելու առաջին իսկ օրվանից անչափ ծանր է եղել քրիստոնյաների վիճակը: Նվաճող տարրը գենետիկորեն եղել է բիրտ, դաժան և միշտ փորձել է կրոնափոխ անել ոչ մուսուլման ժողովուրդներին, ինչը միշտ ուղեկցվել է թալանով, ջարդերով: Առաջին խոշոր հայկական կոտորածները եղել են Աբդուլ Համիդի ժամանակ, 1895 թվականին, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր, այնուհետև Ադանայի կոտորածները 1908 թվականին` երիտթուրքերի ժամանակ: Այդ կոտորածները հետագա ավելի ահռելի չափերի կոտորածների նախերգանքն էին: 1915-ի ոճիրը, որ երիտթուրքերը կատարեցին հայերի նկատմամբ, ժողովուրդն անվանեց Մեծ եղեռն: Այդ տարբերակումով ժողովուրդն ընդգծում էր ոճրի ահավորությունը նախորդ չարագործությունների նկատմամբ: Քանի որ մարդկային պատմությունը նման ահավոր երևույթի ականատես չէր եղել, և դեռևս շրջանառության մեջ չէր դրվել «գենոցիդ» գիտական տերմինը աշխարհում, բնականաբար հայերս էլ չգիտեինք այդ տերմինոլոգիայի իմաստը, բայց զգալով թուրքի կատարածի ահռելիությունը, այն անվանեցինք Մեծ եղեռն: Տասնամյակներ հետո իր գիտական թեզը սահմանելիս անվանի գիտնականը հենց հայերի նկատմամբ թուրքի կատարած ոճրագործությունը նկատի ուներ, երբ այն անվանեց գենոցիդ, որի բառացի թարգմանությունը հայերեն կնշանակի ցեղի սպանություն: Փոքր-ինչ առաջ ընկնեմ և նշեմ Հրանտ Դինքի բնորոշումը՝ եթե նույնիսկ օդանավերով տեղափոխեին (նկատի ունի բնօրրանից հայերի բռնի տեղահանությունը- Ս. Հ.), միևնույն է, դա ցեղասպանություն էր, որովհետև նպատակը ցեղն արմատից կտրելն էր:
Մարդկային ցեղի նկատմամբ երկրորդ անգամ ոճրագործություն կատարած Հիտլերը նույնպես պատկերացում չուներ գենոցիդից և Լեհաստան մեկնող իր զորքին ասաց. «Կոտորեք` որքան կարող եք, այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածները»:
Հայերի կոտորածների գործում մեծ ավանդ դրած սիոնիստները դժվար պատկերացնեին, որ աստվածաշնչյան սուրբ խոսքերը` մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա քեզ, խախտելու համար մի օր պիտի պատասխան տային ամբողջ ցեղով: Հրեաներն իրենց ցեղասպանությունը (գենոցիդը), հավանաբար տարբերելու համար, անվանեցին հոլոքոստ, ինչը նշանակում է ողջակիզում: Ֆոյերբախը հրեական կրոնի մեջ տեսնում էր էգոիզմի կրոնը: Նրանց աստվածը ամենապրակտիկ սկզբունքն է աշխարհում` էգոիզմ և այն էլ էգոիզմ կրոնի ձևով: Էգոիզմը մարդուն միավորում, կենտրոնացնում է ինքն իր վրա, բայց նրան սահմանափակում է թեորիապես, որովհետև նրան դարձնում է անտարբեր այն բանի նկատմամբ, ինչն անմիջապես նրա անձնական բարեկեցությանը չի վերաբերում: Ավելի հստակ և մարգարեական դուրս եկավ Բրունո Բաուերը, որ հրեաները բույն են դրել բուրժուական հասարակության ճեղքերում ու ծերպերում` շահագործելու համար նրա տատանվող տարրերին, Էպիկուրի աստվածների նման, որոնք ապրում էին աշխարհի միջանկյալ տարածություններում, որտեղ նրանք ազատված էին որևէ որոշակի աշխատանքից: Բրունո Բաուերի խոսքերով, հրեական կրոնը կենդանիների զգայական պահանջմունքները բավարարող նենգություն է և խորամանկություն: Հրեաները դարեր ի վեր դիմադրել են պատմական պրոգրեսին և բոլոր ժողովուրդների նկատմամբ ունեցած ատելությամբ իրենց ժողովրդի համար ստեղծել են ամենահեռանկար ճակատագրի անակնկալներով հղի կյանք: Ինչպիսի՜ մարգարեական խոսքեր: Գուցե ոմանք նույնը ասեն հայերիս նկատմամբ: Բայց այդպես չէ, որովհետև այդ երկրում ապրող հայը անմնացորդ ծառայում է նրան, իսկ հրեան փորձում է երկիրը ծառայեցնել իր շահերին, հակառակ դեպքում կործանում է այդ երկիրը: Ասածիս հոյակապ վկան է ԽՍՀՄ-ը: Արաբա-իսրայելական կոնֆլիկտում ԽՍՀՄ-ը չծառայեց Իսրայելին, ինչի պատճառով էլ հրեաները կործանեցին և՛ ԽՍՀՄ-ը, և՛ կողոպտեցին այն: Հիտլերը միայն ուժով ազատվեց հրեական արդյունաբերական կապիտալից, ինչը և բերեց հրեաների զանգվածային կոտորածների: Հիտլերը իր ֆաշիստական թեորեայի իրականացման համար պիտի պրծներ հրեաներից, իսկ թուրքերը պիտի կոտորեին հայերին, որովհետև օսմանյան կայսրության տարածքները շագրենի կաշվի պես կրճատվում էին, իսկ բուն Անատոլիան էլ թուրքի հայրենիքը չէր: Կուզենայի հիշատակել ազգությամբ հրեա Մարքսի խոսքերը հրեաների մասին. «Ո՞րն է հրեության աշխարհիկ հիմքը: Պրակտիկ պահանջմունքը, շահախնդրությունը: Ո՞րն է հրեայի աշխարհիկ պաշտամունքը: Չարչիությունը: Ո՞վ է նրա աշխարհիկ աստվածը: Փողը»: Մարքսի ժամանակներից շատ բան է անցել: Հրեաները ձեռք են բերել լիակատար քաղաքական ազատություն, սակայն մարդկային իմաստով նրանք չեն ազատագրվել: Դա է ցույց տալիս այսօրվա հրեական պետության վարքագիծը ինչպես իր հարևանների նկատմամբ (ՄԱԿ-ի որոշմամբ 14 հազար քառակուսի կմ տարածքը հրեաներն այսօր դարձրել են 70 հազար քառակուսի կմ), առավել ևս այդ պետության վարքագիծը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Եվ ոչ միայն այդ պետության, այլև ԱՄՆ-ի հրեական լոբբիի բացասական դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Հրեական կազմակերպություններն այսօր էլ իրենց բացասական դերն են խաղացել և խաղում Մայդանում:
Հանուն ճշմարտության պիտի ասել, որ նացիստները ոչ միայն վեց միլիոն եվրոպական հրեաների, այլև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրված կոտորեցին: Ի՞նչ տարբերություն, սակայն՝ վե՞ց միլիոն հրեա, թե՞ մեկ միլիոն խաղաղ բնակիչ բելառուս է ոչնչացվել, ինչո՞ւ պետք է տարբերություն դնել, չէ՞ որ ցեղի դիտավորյալ ոչնչացումն է կոչվում ցեղասպանություն:
Հիմա դառնանք եղեռնի և հոլոքոստի տարբերակմանը: Եղեռնը կատարվեց հայ ժողովրդի պատմական հայրենիքում, նրան հողից զրկելու և նրա ունեցվածքին տեր կանգնելու համար: Հոլոքոստը կատարվեց Գերմանիայում, որտեղ հրեան եկվոր էր և գերմանական ողջ արդյունաբերական կապիտալը կենտրոնացրել էր իր ձեռքում: Թուրքը հետամնաց, բարբարոս ազգ էր, որի համար հայը ստեղծել էր թատրոն, երաժշտություն, կառուցել էր հոյակապ պալատներ, շենացրել էր երկիրը: Գերմանացին տգետ ազգ չէր, հանճարներ էր տվել աշխարհին: Փաստորեն, բարբարոս ցեղը և հանճարեղ ազգը կատարեցին մեծ ոճրագործություն: Տեղին է նշել, որ հային թալանելու, սպանելու գործում չնչին բացառություններով մեծ է եղել ողջ թուրք ժողովրդի դերը, ինչը չես ասի գերմանացի ժողովրդի հարցում: Պետականորեն կազմակերպված ոճրագործությանը գերմանացի ժողովուրդը զանգվածորեն մասնակից չի եղել: Ասում են, երբ պատերազմից հետո բացահայտվել էին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը և այնտեղ կատարված ոճրագործությունները, գերմանացիներն ապշել էին, թե ինչպես էին հանճարներ ծնած Վայմարից ընդամենը 25 կմ հեռու նման ոճրագործություններ կատարվել: Տեղին է նշել, որ միլիոնավոր գերմանացիներ չգիտեին գազախցերի, մահվան ճամբարների մասին, իսկ միլիոնավոր զինված բաշիբոզուկներ` թուրքեր, քրդեր, չերքեզներ անձամբ էին հարձակվում դեպի անապատ քշվող հայերի վրա և թալանում, բռնաբարում, սպանում էին նրանց: Ես համամիտ եմ հրեաների հետ, որ իրենց հոլոքոստի նման չկա աշխարհում, որովհետև նրանց սպանողներն իսկ քաղաքակիրթ էին, և արիացի գերմանացին իրեն թույլ չէր տա բռնաբարել հրեա կնոջը, կամ էլ գերմանացին գերմանացու հետ գրազ գար և այդ գրազի հաղթողին որոշելու համար` տղա է, թե աղջիկ, սրով ճեղքեին կնոջ արգանդը և լույս աշխարհ բերեին արդեն մահվան դատապարտված երեխային: Տասնյակ ֆիլմերում եմ տեսել, թե ինչպես գերմանացի զինվորականը ժպտալով հրեա երեխաներին ուղեկցել է դեպի գազախցի վերածված բեռնատար ավտոմեքենաները, որով իսկ կարծես հաստատում էին անգլիացի հայտնի քաղաքական գործչի խոսքերը՝ եթե անգամ զոհին տանում ես գնդակահարության, պիտի ժպտաս: Իսկ ի՞նչ ասեր թուրքի ձեռքից տանջահար եղող հայը, երբ տեսնում էր գայլի նման լկտի ատամները ցցած մարդանման կենդանուն: Այդ քանի՞ հրեա տղամարդու էին գերմանացիք սպանել իրենց կանանց, երեխաների առջև: Քանի՞ անթաղ հրեաներ են մնացել անապատներում և փայ դարձել գել ու ցինի: Քանի՞ հրեաներ են անասունի պես արածել դաշտերում, և քանի՞ հրեաների դիակներով ու արյամբ է ներկվել Հռենոսը:
Կարելի է շարունակել օրինակները, և հավատացած եմ` ընդհանրության եզրերը հօգուտ հոլոքոստի չեն լինի: Ավելին, գերմանացին հոլոքոստից հետո գլուխ խոնարհեց հրեայի առջև և ոչ միայն ներողություն խնդրեց, այլև առայսօր հատուցում է իր նախորդների կատարած ոճրագործության համար: Այնպես որ հրեան բախտավոր է և՛ մեռնելու, և՛ դրանից հետո իր հետնորդին հատուցելու ձևի մեջ: Միլիոնավոր հրեաների մահն իզուր չանցավ, ստեղծվեց Իսրայել պետությունը իրենց պատմական հողերի վրա: Մեր ցեղասպանությունը տարբերվում է հրեականից նրանով, որ մեզ սպանողները ոչ միայն վայրագ ու դաժան էին, այլև այսօր էլ նույնն են: Եվ նրանք այդ վիճակում դեռ երկար կմնան, քանի դեռ հրեաները չեն ազատագրվել որպես մարդ: Իսկ դա նորեն վտանգավոր է ապագայում հենց հրեա ազգի համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ