Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Շատ հաճախ տաղանդավոր գրողները մնում են այստեղ` աշխարհից կտրված, իսկ անտաղանդները աշխարհով մեկ շրջագայում են»

«Շատ հաճախ տաղանդավոր գրողները մնում են այստեղ` աշխարհից կտրված, իսկ անտաղանդները աշխարհով  մեկ շրջագայում են»
14.03.2014 | 12:05

«Երբ հայ գրողների գրքերի վրա նշվում է` թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, և մոտ 10-15 լեզու է թվարկվում, տպավորությունն այնպիսին է, որ նրանց կարդացել է իսպանախոս կամ անգլիախոս հասարակությունը»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նշելով, որ մենք մեզ համար թարգմանում ենք, մեզ համար հրատարակում, սակայն հատուկենտ գործեր են դրսում ներկայացվում: «Առանձնապես չեն պրոպագանդվում թարգմանությունները, չհաշված, որ հեղինակը չի հանդիպում դրսի ընթերցողին, այդ շքեղություններին կարող ենք առհասարակ չանդրադառնալ: Միջազգային այս կամ այն ծրագրին մասնակցելու համար գրողը պետք է լեզու իմանա և կարողանա վճարել շրջագայության համար, իսկ այսօր Հայաստանում ոչ մի գրող չի վաստակում այնքան, որ իր հաճույքի համար ծախսի 2000 դոլար»:
Զրուցակցիս խոսքով, շատ հաճախ տաղանդավոր գրողները մնում են այստեղ` աշխարհից կտրված, իսկ անտաղանդները աշխարհով մեկ շրջագայում են, գալիս են ու սկսում հարցազրույցներ տալ հայ գրականության փրկության մասին: «Մենք խոսում ենք հայ գրականության և հայ գրողի մասին, և պարտադիր չէ, որ հայ գրողը օտար լեզու իմանա, որ կարողանա աշխարհի հետ շփվել կամ Հայաստանից քիթը դուրս հանել»,- ընդգծեց արձակագիրը:
Նա նշեց նաև, որ կամաց-կամաց կորցնում ենք մեր թարգմանիչներին, քանի որ նրանք, ինչպես հարկն է, չեն վճարվում աշխատանքի դիմաց: Հիմնականում մեր հեղինակներին թարգմանում են Բրյուսովի շրջանավարտները, որոնք կենդանի լեզվի հետ անգամ չեն շփվել: Արդյունքում ոչ պրոֆեսիոնալ թարգմանություններ են լինում: Հարց է նաև, որ երբ որևէ մեկը որոշում է թարգմանել քո գրականությունը, ի՞նչ ճաշակ ունի, ի՞նչ շարժառիթ ներկայացնելու կամ չներկայացնելու քո գրականությունը: Շատ պայմանականություններից է կախված այս ամենը: «Օտարերկրյա ժամանակակից հեղինակներն էլ քիչ են թարգմանվում հայերեն, և մեզ համար անհասկանալի է՝ ուր է գնում աշխարհը, համաշխարհային գրականությունը ինչ ուղղությամբ է զարգանում»,- հավելեց զրուցակիցս:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ