ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ղրիմի վարչապետն արդեն հայտարարել է ՌԴ-ին միանալու մասին

Ղրիմի վարչապետն արդեն հայտարարել է ՌԴ-ին միանալու մասին
16.03.2014 | 13:10

Glavcom.ua-ի հաղորդմամբ Ղրիմի «ինքնահռչակ և ապօրինի վարչապետ» Սերգեյ Աքսյոնովը (քրեական մականունը` Գոբլին) համոզված է, որ Ղրիմը ՌԴ մաս կդառնա: Այդ մասին նա գրել է Թվիթերում` մինչ հանրաքվեի մեկնարկը: «Հանրաքվեն կանցնի այնպես, ինչպես ցանկանում է Ղրիմի ժողովուրդը և այն կլինի անառարկելի ու անբողոքարկելի, Ղրիմը կդառնա Ռուսաստանի մասը»,-գրել է Աքսյոնովը:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ