Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վատիկանը՝ մութ կողմից

Վատիկանը՝ մութ կողմից
10.04.2014 | 13:40

Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ներկայացրել է իր նոր նախագիծը՝ սերիալ «The Young Pope» աշխատանքային անվանումով: Սյուժեն կկազմվի Հռոմի պապ ընտրված ամերիկացի Լենի Բելարդոյի կերպարի, հորինված սկանդալների և ինտրիգների շուրջ։ Նկարահանումները կանցկացվեն Հռոմում, Վատիկանում, Աֆրիկայում և ԱՄՆ-ում։ Գլխավոր դերը կկատարի համաշխարհային ճանաչում ունեցող դերասան, ում անունը գաղտնի է պահվում։ Մեկ ամիս առաջ Սորենտինոյի «Հզոր գեղեցկություն» ֆիլմն արժանացել է «Օսկարի» և ենթարկվել Վատիկանի քննադատությանը։ Նոր սերիալի գլխավոր պատճառը հոգևորականների հեղինակության բարձրացումն է Ֆրանցիսկոս պապի ընտրությունից հետո։

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ