Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կարեն Կարապետյանները հրաժարվո՞ւմ են

Կարեն Կարապետյանները հրաժարվո՞ւմ են
10.04.2014 | 13:43

Մամուլում հրապարակված տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, եթե նրան տրվի կառավարությունն ինքնուրույն կազմելու և 2018-ին իրավահաջորդ դառնալու երաշխիք: Մեկ այլ տեղեկությամբ՝ Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանն է կտրականապես հրաժարվում ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը, եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ