Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Որտեղ են հանգստանում հայերը

Որտեղ են հանգստանում հայերը
19.07.2014 | 22:44

Ներգնա տուրիզմով հետաքրքրվողների թիվը մեծացել է, սակայն դրան զուգահեռ չի նվազել նաև մեր հայրենակիցների հանգիստը արտերկրում կազմակերպելու ցանկությունը: Տուրիստական գործակալությունների պնդմամբ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի հիմնական ուղղությունները չեն փոխվել: Գնում են Թուրքիա` Անթալիա, Եգիպտոս` ավելի շատ Խուրգադա, Բուլղարիա: Մեծացել է Հունաստանում հանգստացողների թիվը:

Սակայն առանց գործակալությունների միջնորդության մեծ հոսք կա դեպի Վրաստան` Քոբուլեթի, ՈՒրեկի, որտեղ մեր հայրենակիցները նախընտրում են գնալ անձնական մեքենաներով և ընտանիքներով: Չնայած գործում է նաև Երևան-Բաթում գնացքը:
Ի դեպ, ներգնա տուրիզմի առնչությամբ պիտի նկատել, որ մեծացել է Ղարաբաղ գնացողների թիվը, իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի հանգստավայրերը շարունակում են թանկ հաճույք համարվել շարքային քաղաքացու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ