ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ծառուկյանին «մտրակո՞ւմ» են

Ծառուկյանին «մտրակո՞ւմ» են
22.07.2014 | 00:38

Հերթական անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը աշխարհաքաղաքական ու, ինչպես ինքը կասեր, «ռեալ-պոլիտիկ» հարցերի մեջ է ներքաշել ԲՀԿ-ին և ստանձնել նրա պաշտպանի դերը, կարծես Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակցության հարցն առավել կարևոր է ԵՏՄ-ին անդամակցելուց կամ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից: «Թեև քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը: Եվ եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն՝ վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառելու մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չեն կարող հանդուրժել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերը և ողջ հասարակությունը»,- իր մտահոգությունն է հայտնում առաջին նախագահը:
Հետաքրքիր է, վարչապետի խնամի, ընդդիմության «տիտղոսից» մշտապես հրաժարվող ԲՀԿ առաջնորդը տեղյա՞կ է, որ իրեն այլևս «բլիթ» չեն հրամցնում, այլ «մտրակում» են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ