-
19.10.2020|
13:14
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր 20-60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար:
-
19.10.2020|
13:13
Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով:
-
19.10.2020|
13:12
Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու ահայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
19.10.2020|
13:04
Ընդհանուր առմամբ, հրադադարը ոչ մի ուղղությամբ չի պահպանվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
19.10.2020|
13:03
Հարգելի սյունեցիներ, այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաև թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։
-
19.10.2020|
13:01
ՊԲ-ի մի քանի զինծառայողներ, գերազանց համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից:
-
-
19.10.2020|
12:50
Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն առաջարկել էր ֆրանսիական կողմը՝ ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ հերթական հարձակման փորձն են կատարել, «ջախջախվել, ետ շպրտվել` որևէ նշանակալի առաջխաղացում չունենալով»
-
19.10.2020|
10:27
Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները՝ չնայած Բաքվի ու Երևանի միջև Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնությանը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց, որ շարունակվող բախումների պատճառով իր աշխատակիցները չեն կարող գերիների փոխանակում սկսել և հավաքել դիերը կոնֆլիկտի գոտում:
-
19.10.2020|
10:24
Հոկտեմբերի 19-ի առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: