-
16.10.2020|
01:08
«Իրատեսի» հյուրը գրող, ազատամարտիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆՆ է:
-
16.10.2020|
00:51
Ադրբեջանը և Թուրքիան քաջ գիտեն, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրենց ռազմական դաշինքի կամ իրենցից թեկուզ մեկի ագրեսիայի դեպքում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի բազմակողմ, այդ թվում նաև ռազմական անմիջական միջամտությունը լինելու է անխուսափելի: Բավական է միայն, որ Հայաստանն այդ դեպքում դիմի Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, իսկ որ կդիմի, կասկած չկա:
-
16.10.2020|
00:43
Բայց դա դեռ ամեն ինչը չէ։ Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե ցայտունգ» (FAZ) թերթը տպագրել է Ռայնհարդ Ֆեզերի «Կովկասի հակամարտությունը կարող է պոկվել Մոսկվայից» մեկնաբանությունը։ Ահա Ֆեզերի հիմնական դրույթները.
-
16.10.2020|
00:36
Թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու օր առաջ ունեցած ելույթները ցույց են տալիս, որ հայկական կողմերի դիրքորոշումներն արցախյան նոր պատերազմում ներդաշնակ են և համաձայնեցված, որոնցում բովանդակվող հիմնական ուղերձը համահայկական ներուժի՝ մտավոր, ֆինանսական, ֆիզիկական և այլն, ներգրավումն է հայրենի հողի համար մղվող կենսական նշանակության պատերազմում:
-
16.10.2020|
00:34
Ազգային ժողովի մարդու իրավունքների և հարակից հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, Ամերիկայի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի նման, փնտրում է «Եվրոպայի հեռախոսահամարը». «ժողովրդավարության ու մարդկության համար օրենքներ գրած Եվրոպան այժմ աչք է փակում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա:
-
15.10.2020|
14:48
Մեդիամաքսը գրել է, որ անկախ լրագրող Լինդսի Սնելը, որ առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել:
-
15.10.2020|
14:46
«Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմներին: Լավրովի հարցազրույցը տարբեր վերլուծությունների և արձագանքների առիթ դարձավ:
-
15.10.2020|
14:42
Իսրայելում չեն քննարկել Ադրբեջանին զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջը: Գերագույն դատարանում հայտարարել են, որ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություններում իսրայելական զենքի օգտագործման մասին ապացույցներ չեն ներկայացվել, hայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ Իսրայելը համարվում է Ադրբեջանի զենքի խոշոր մատակարարներից մեկը:
-
15.10.2020|
14:41
Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մղում են վերջին երեք տասնամյակների ընթացքում իրենց ամենաարյունահեղ պատերազմը, ԱՄՆ-ը, կարծես, գրեթե ուշադրություն չի դարձնում ծավալվող իրադարձություններին, գրում է Eurasianet-ը։
-
15.10.2020|
14:37
Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն: