Այո, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով, միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է WarGonzo նախագծի հաղորդագրությունը, որ ադրբեջանցիները Օդեսայում հավաքագրում են ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումների մարտիկներին՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու համար:
Ռուսաստանը կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ հուն վերադարձնելուն՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ադրբեջանի կողմից կատարվող խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի դատախազական միջազգային կառույցներում։
Երեկ ժամը 14-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը: Հակառակորդը թողել է 6 դիակ՝ հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով ՊԲ-ին:
Պարբերաբար հնչում էին օդային տագնապի ձայներ, որոնց հաջորդում էին հարվածները։ Թե ինչ զինատեսակներից էին հարվածները, դեռ ասել հնարավոր չէ, քանի որ պաշտոնական տեղեկություն այդ մասին առայժմ չկա։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...