-
10.01.2016|
13:00
Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:
-
10.01.2016|
12:53
Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
10.01.2016|
12:51
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 3-9-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:
-
10.01.2016|
12:47
Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում երկու զինյալներ հարձակվել են «Բելա Վիստա» հյուրանոցի վրա:
-
10.01.2016|
12:34
Իրանի գազային NIGC ընկերության տնօրեն Ալի Ռեզա Կամելին ասել է, որ ավարտվել են Թբիլիսիի հետ բանակցությունները իրանական գազի գնման և Վրաստան փոխադրման մասին՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը:
-
09.01.2016|
19:38
Պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանը կարծում է, որ նրանք, ովքեր պնդում են, որ Սաուդյան Արաբիան պիտի պատերազմի Իրանի դեմ, բանականության հետ խնդիրներ ունեն՝ թագաժառանգը այդպես է որակել իրավիճակը Economist-ին տված հարցազրույցում:
-
09.01.2016|
19:36
Համաշխարհային շուկայում ուժեղանում են խուճապային տրամադրությունները, երբ ամերիկյան Dow Jones դասիչը տարեսկզբին գրանցեց վերջին 119 տարվա պատմական նվազագույն ցուցանիշը՝ 5 % անկում ապրելով՝ հաղորդում է CNN-ը:
-
08.01.2016|
14:50
«Ալ- Քաիդան իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հաղորդում է Europa Press գործակալությունը:
-
08.01.2016|
14:44
ԱՄՆ-ը չի բացառում ռազմական գործողությունները Լիբիայում ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպության դեմ՝ հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում։
-
08.01.2016|
14:43
CNN հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. «Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել» և ավելացրել է, որ Քեմփ-Դևիդի նստավայրում ստենդային հրաձգության սարքավորում կա, որտեղ ինքը երբեմն կրակում է՝ «Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բանի եմ հավակնում դիպուկության առումով»,- ժպիտով ասել է Օբաման: