ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը 2018-ին

Կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը 2018-ին
16.09.2014 | 15:15

ՀԱԿ-ն ունի նախագահի իր թեկնածուն, որը կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը:
Ինչքան է հավանական, որ 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրվի ՀՀ առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց անգամ 2013-ին՝ հայտարարելով, թե արդեն 68 տարեկան է, իսկ այդ տարիքի մարդը նույն եռանդը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը: Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, նշել էր, որ կարող են բացառություններ լինել, եթե, օրինակ, առկա են արտաքին վտանգներ, երկրում քաոսային վիճակ է կամ կառավարելիության բացակայություն: «Հայաստանում ոչ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի»,- ասել էր Տեր-Պետրոսյանը: Հայաստանում այսօր էլ չկա ոչ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության բացակայություն: Ինչ կլինի 2017-2018-ին` հայտնի չէ: Գուցե կարելի է կանխատեսումներ անել այլ հարցերի հետ կապված, բայց ոչ Ղարաբաղի: Ռուսաստանի ավելի գերակա ներկայությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և Արևմուտքի՝ Ռուսաստանին հակակշռելու ջանքերը կարող են որոշակի իրավիճակ փոխել այս հարցում և դրանով պայմանավորված՝ հայաստանյան ներքաղաքական դաշտում: Կարող են: Կարող են և ոչ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Սերժ Սարգսյանը որքան կկարողանա դիմակայել արտաքին ճնշումներին:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 2018-ին կդառնա 73 տարեկան, ապա տարիքը հաճախ «եղանակ չի ստեղծում», եթե առկա են ավելի հիմնավոր հանգամանքներ: Հայաստանի դեպքում՝ Ղարաբաղի հարց, համակարգային փոփոխություններ, սոցիալ-տնտեսական վիճակ, արտագաղթ: Ինչպես ասում են՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ, առավել ևս՝ հայաստանյան իրականության համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ