Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իսկ ինչո՞ւ պետք է մասնակցեն

Իսկ ինչո՞ւ պետք է մասնակցեն
19.09.2014 | 15:16

Ազգային ժողովում ներկայացված «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների և նրանց ու իշխանությունների արանքում մանևրող Հայ հեղափոխական դաշնակցության առաջիկա անելիքները, մասնավորապես՝ հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքը, շարունակելու են մնալ ներքաղաքական կարևորագույն ինտրիգը: Առայժմ դաշնակցության հայտնի գործելաոճի պատճառով քառյակը դարձել է եռյակ, ԱԺ-ում գրեթե ամեն օր նրանք նիստեր ու խորհրդակցություններ են հրավիրում, ինչ-որ կետերի շուրջ համաձայնության գալիս, ինչ-ինչ կետեր դառնում են տարաձայնությունների առարկա տարբեր պատկերացումներ ունեցող կուսակցությունների միջև:

Եվ քանի որ քաղաքական դաշտը խայտաբղետ ու տարամիտված է այնքան, որ նույնիսկ միևնույն քաղաքական կուսակցության, խմբակցության ներսում են առաջացել տարբեր «թևեր», որոնցից շարքային քաղաքացին գլուխ չի հանում, դժվար է կանխատեսելը, թե մինչև ծրագրված հանրահավաքի օրը եռյակից ինչ կմնա:
irates.am-ը Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ, արևելագետ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցել առաջիկա հանրահավաքին (հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում ներկայացնում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը):
«Եթե մի քաղաքական ուժ հանրահավաք է անում, ինչո՞ւ պետք է մեկ այլ քաղաքական ուժ մասնակցի այդ հանրահավաքին»,- մեր հարցին հարցով արձագանքեց Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ հայտնի չէ հանրահավաքի օրակարգը, բացի այդ, իրենց միջև գոյություն չունեն պայմանավորվածություններ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ