ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«STOP, հասանք, իջի»...«Հարթակ»

«STOP, հասանք, իջի»...«Հարթակ»
03.10.2014 | 12:31

Հանրությունը զարմացած է, թե այդ ինչպես եղավ, որ Հովիկ Աբրահմյանի վաղեմի «անտիպատիան» նույն Հովիկ Աբրահմյանի հրամանով նշանակվեց Տրանսպորտի և կապի նախարարի 1-ին տեղակալ: Խոսքը գնում է այն Արթուր Առաքելյանի մասին, ում մինչ այդ վարչապետը պարբերաբար հանդիմանում էր և նույնիսկ կոնկրետ դեպք է եղել, երբ բղավել է փոխնախարարի վրա:
Ի՞նչն է ավելի գունեղ դարձնում այս իրադարձությունը: Թերևս այն, որ նորանշանակ տեղակալը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմն է: Բանն այն է, որ Գագիկ Բեգլարյանը, նախարարից բացի, նաև հայտնի հեղինակություն է «ախպերների» աշխարհում: Իր շրջապատի մարդուն նեղացնելու համար նախարար Բեգլարյանը գործի է դրել իր հենց այդ «հեղինակությունը» և հասել նրան, որ Արթուր Առաքելյանը ստանա պաշտոնի բարձրացում իր կրած «նեղությունների» համար: Փաստորեն այս դեպքը վառ ապացույցն է, որ Հովիկ Աբրահամյանը մի կողմից փորձում է բարձրանալ հասարակության աչքին գործունյա վարչպետի կերպարով, մյուս կողմից, երբ բանը հասնում է «ախպերական» աշխարհում գործելուն, վերջինս նրան ասում է`«STOP, հասանք, իջի»…
Բեգլարյանի մտերիմ փոխնախարարին նախարարի առաջին տեղակալ դարձնելը Բեգլարյանի նեղ շրջապատում անվանում են «կոտրել», այլ կերպ չես անվանի այն փաստը, որ պաշտոնյային ակնհայտ վիրավորելուց հետո նրան խրախուսում եմ պաշտոնի բարձրացմամբ:

Գոռ ՂԱԶԱՐՅԱՆ

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ