ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վրաստանում հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը

Վրաստանում հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը
18.01.2015 | 14:33

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հայաստանի դեսպանատան առջև շուրջ հարյուր քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին գյումրեցիներին: Վրաստանի մայրաքաղաքում Գյումրու իրադարձություններին հետևողների թիվը բավականին մեծ է: Միջոցառման կազմակերպիչ Գեորգի Չինչալաձեի խոսքով` գյումրեցիների պահանջը արդար է և պետք է կատարվի: «Մենք հավաքվել ենք այստեղ, որ մեր եղբայր ժողովուրդ հայերին ցույց տանք, որ մենք իրենց կողքին ենք: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, վրացիները ևս պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը»,- ասաց Չինչալաձեն: Նա շեշտեց, որ հավաքվածների մեծ մասը վրացի է, որովհետև իրենց երկրում մտահոգված են սպանության փաստով: Ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի մոմեր վառվեցին, դեսպանատան մուտքի մոտ ծաղիկներ դրվեցին: Ակցիայի մասնակիցները ասել են, որ իրենք էլ են պահանջում, որ Ռուսաստանը սպանության մեջ մեղադրվող զինծառայողին փոխանցի Հայաստանի իրավապահներին և Պերմյակովը կանգնի Հայաստանի դատարանի առաջ: Մոմավառությանը ներկա էին վրացական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ակցիայի մասնակիցներին հանդիպելու համար ոչ ոք դուրս չեկավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ