Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
03.02.2015 | 00:25

...թե երբ ԱԺ քառօրյայի հենց առաջին օրը հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը ՀՀԿ-ն տապալեց, մեծ գլխացավանքի առիթ տվեց Գալուստ Սահակյանին: Ըստ կանոնակարգ-օրենքի, նիստի առաջին իսկ օրը պետք է ձևավորվի հանձնաժողովը, սակայն ՀՀԿ-ի որոշ «բազմազբաղ» պատգամավորներ աշխատանքային առաջին իսկ օրը կրկին «թռել» էին: «Խրամատից» բացակայողները և քվեարկության տապալումը նախագահականի զայրույթն են առաջացրել: Ասում են, խորհրդարանի աշխատանքների այսպիսի «շրջադարձերն» ամեն անգամ դժգոհության առիթ են դառնում նախագահականում, ու Գալուստ Գրիգորիչը «զանգ-նկատողություն» է ստանում: Չնայած քվեարկության տապալումից հետո մարդը հայտարարեց, որ «անձամբ կհաշվի»:

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ