Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Քոչարյանի վերադարձը «պայմանավորված չէ երեկվա իրադարձություններով»

Քոչարյանի վերադարձը «պայմանավորված չէ երեկվա իրադարձություններով»
14.02.2015 | 04:24

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը, որ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան վերադարձել է Երևան, սակայն վստահեցրել է, որ դա պայմանավորված չէ նախօրեի քաղաքական իրադարձություններով: «Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի երեկվա հայտնի ելույթից հետո շտապ Կիևից վերադարձել է Երևան: Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, և ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը գնացել Կիև»,- հարցին Սողոմոնյանը պատասխանել է. «Իրոք, Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան Հայաստան է վերադարձել Կիև - Երևան չվերթով: Սակայն որևէ հրատապություն կամ շտապողականություն չի եղել: Երկրորդ նախագահը գտնվում էր Եվրոպայում, որտեղից ժամանել էր Կիև՝ տրանզիտով, ընդամենը մեկ ժամ անցկացրել տեղի օդանավակայանում, այնուհետ՝ մեկնել Երևան: Եվ այդ ամենը՝ դեռևս երկու շաբաթ առաջ գնված տոմսի ժամանակացույցին համապատասխան»:
«Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Երևան որևէ կերպ պայմանավորված չէ երեկվա քաղաքական իրադարձություններով»,- հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ