ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկ է ներկայացվել

Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկ է ներկայացվել
14.02.2015 | 13:33

Գերմանիայի ընդդիմադիր ձախ կուսակցության՝ Դաշնային խորհրդարանի խմբակցությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել Բունդեստագ: «Հյուրիյեթ» -ի փոխանցմամբ՝ «Մեր օրերում Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների և հայերի ու ասորիների ցեղասպանության հիշատակման» օրինագիծը ստորագրել են կուսակցությունից մի խումբ պատգամավորներ՝ խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզիի գլխավորությամբ: Օրինագծում նշված է, որ «Եվրոպայի ամենաաղքատ և բնակչության 1/3-ն աղքատության շեմին գտնվող Հայաստանն արևմուտքից Թուրքիայի և արևելքից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է»: Օրինագծում նշված է,որ «1,5 մլն հայերի մահվան պատճառ դարձած իրադարձություններում դերակատարում է ունեցել նաև Կայսերական Գերմանիան, դերակատարում են ունեցել նաև 800 գերմանացի սպաները և 25 000 գերմանացի զինվորները», ընդդիմադիր կուսակցությունը հարց է բարձրացրել, թե Գերմանիայի ղեկավարությունից ո՞վ է մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ընդհանրապես Գերմանիան մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
Գերմանիայի խորհրդարանը 2005-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում, սակայն չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ