Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.02.2015 | 00:02

Երանի նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։ Տերը նրան կօգնի տառապանքի մահճում և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից։ Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկիր անձն իմ, ես մեղանչեցի քո դեմ»։ Նրանք անօրեն խոսքեր բարդեցին ինձ վրա. «Ով ննջում է, մի՞թե այլևս հարություն չի առնի»։ Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, որն ուտում էր հացն իմ, հաճախակի իմ դեմ խաբեություն գործեց։


Սաղմոս 40.2-5, 9-10

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ