Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Եղեռնին նվիրված ցուցահանդես՝ Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում

Եղեռնին նվիրված ցուցահանդես՝ Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում
02.03.2015 | 18:13

ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` մարտի 5-ին, Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսին, ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցի Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: Հայաստանից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից, Հայաստանի պատմության թանգարանից:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ