Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի նիստում խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին

Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի նիստում խոսել է սահմանադրական բարեփոխումների մասին
15.03.2015 | 12:05

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներից:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրային խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, նաև տեղեկություններ հաղորդել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների և քննարկումների մասին:
Նախագահը նշել է, որ հայեցակարգում կարևորված են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, այդ համակարգի առաջադիմական լինելը և որ հայեցակարգի վերաբերյալ դրական է արտահայտվել նաև Վենետիկի հանձնաժողովը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոսել է դեռևս չփարատված իր մտահոգությունների մասին, շեշտել, որ մասնագիտական հանձնաժողովը ևս նույն խնդիրների վերաբերյալ ընդգծումներ է կատարել հայեցակարգում: Հանրապետության նախագահը տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին, որ այսօր պաշտոնապես հավանություն է տալու հայեցակարգին, ինչով սկսվելու են Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում էլ քննության կառնվեն և լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ