ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը Դուշանբեում

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը Դուշանբեում
03.04.2015 | 12:39

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որի օրակարգում էին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրները, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակը, Մերձավոր Արևելքում զարգացումները: Այս հարցերի շուրջ ելույթ է ունեցել նաև Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրված էր և ելույթ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը։ Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների համագործակցության շուրջ։
Նախարարները որոշել են 2015 թվականին ՀԱՊԿ-ի անունից կատարվելիք հայտարարությունների տասը թեմաները, որոնցից երեքը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։ Նախարարները Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ընդունել են համատեղ հայտարարություն։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ