Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռուսաստանը Իրան չէ

Ռուսաստանը Իրան չէ
18.04.2015 | 11:22

ՈՒղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրին, թե որքա՞ն կտևեն պատժամիջոցները, հնարավո՞ր է Իրանի տարբերակը, որ մի քանի տասնամյակ պատժամիջոցների տակ է: ՌԴ նախագահը համեմատությունը համարեց անհաջող՝ Ռուսաստանը Իրան չէ, և ավելի մեծ պետություն է, և ավելի մեծ ու դիվերսիֆիկացված պետություն է, և էներգառեսուրսների ոլորտում Իրանից տարբեր քաղաքականություն է վարում: Էներգետիկան շատ ավելի շուկայական ոլորտ է արտադրության և տնտեսության մեջ, քան նավթ ու գազ արդյունահանող այլ երկրներում: Իսկ պատժամիջոցները, նա կարծում է, որ պետք է օգտագործել՝ տրտնջալու փոխարեն, որպեսզի զարգացման նոր մակարդակի հասնեն:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ