Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակութան քարտուղարը վերցրել է անմոռուկով հուշանվերները

ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակութան քարտուղարը վերցրել է անմոռուկով հուշանվերները
22.04.2015 | 20:16

Այսօր՝ ապրիլի 22-ի առավոտյան, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում մտել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնել Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ՝ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

Նա նշել է, որ թուրքական պատվիրակութան քարտուղարը վերցրել է Հայոց ցեղասպանութան խորհրդանիշով հուշանվերները: Նաիրա Զոհրաբյանը և Արփինե Հովհաննիսյանը անմոռուկներով հուշանվերներ են թողել նաև Ադրբեջանի պատվիրակութան սենյակում:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ