Նեպալի երեկվա ավերիչ երկրաշարժին այսօր հետևել է ուժեղ հետցնցումը՝ ավելացնելով խուճապը աղետի գոտում գտնվող մարդկանց շրջանում։
Համաձայն ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության՝ 6,7 մագնիտուդով հետցնցման էպիկենտրոնը գտնվում է մեծ ավերածությունների ենթարկված մայրաքաղաք Կատմանդուի հյուսիս-արևելքում՝ Չինաստանի սահմանի մոտ։ Երկրաշարժի զոհերի թիվը անցնում է 2200-ից։