Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Գյուղերը կույրաղիքներ չեն, դրանք մեր արյունատար անոթներն են

Արա ԱԼՈՅԱՆ. Գյուղերը կույրաղիքներ չեն, դրանք մեր արյունատար անոթներն են
17.05.2015 | 14:35

ԺԱՄԱՆԱԿՆ է, որպեսզի մեր հայացքն ու քայլերն ուղղենք դեպի գյուղական բնակավայրերը, որտեղ արարվում են այս երկիրը պահող բոլոր բարիքները՝ բնամթերքից մինչև ինտելեկտուալ ռեսուրսներ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է մեկընդմիշտ թոթափի կաբինետային պարազիտությունը կամ վիրտուալ և ասֆալտային հայրենասիրությունը և իրապես քայլեր ձեռնարկի՝ ժողովրդի հոգսերը մեղմելու, զարգացման ինստիտուտներ և ձևաչափեր ստեղծելու համար: Մեր բոլորիս սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի Հայաստանի համընդհանուր անկումը օր առաջ կանխելը: Որովհետև գյուղերը սոսկ աշխարհագրական տեղանուն չեն կամ կույրաղիքներ, դրանք մեր արյունատար անոթներն են:
Եվ ԺԱՄԱՆԱԿՆ Է գիտակցել, որ մեր ներուժը, խիղճն ու իրական հարստությունն ամփոփված են մեր հավաքականության և համընդհանուր ու ներդաշնակ զարգացման մեջ, Հայաստան աշխարհի ամենահեռավոր անկյուններից մինչև քաղաքամայր Երևանը:

Դիտվել է՝ 4769

Մեկնաբանություններ