ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, այսօր՝ հունիսի 1-ին մահացել է՝ ասել է «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Նա նշեց, որ Արմեն Հակոբյանի վիճակը միշտ եղել է ծայրահեղ ծանր. «Ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ և չնայած օրեր շարունակ վիճակի վատթարացում չեղավ, ինչն արդեն դրական էր, բայց ճգնաժամը նա չհաղթահարեց: Առավոտյան վիրակապի տանելիս Արմեն Հակոբյանը մահացավ սեպսիսից՝ արյան վարակումից»,-ասաց նա՝ հավելելով, որ շարունակում է կայուն մնալ Հակոբ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբյանի վիճակը: