«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ընտրական արդյունքները խառնել են Էրդողանի ծրագրերը

Ընտրական արդյունքները խառնել են Էրդողանի ծրագրերը
08.06.2015 | 12:18

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ համաշխարհային մամուլում մեծ արձագանք են գտել հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Բրիտանական The Guaridan թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների 42 տոկոսը, մինչդեռ նախորդ ընտրություններում՝ 49 տոկոսը: Թերթն ուշադրություն է հրավիրում, որ երկար տարիներ անց իշխող կուսակցությունը զրկվել է կառավարություն ձևավորելու համար մեծամասնությունից:
BBC-ն նույնպես ուշադրություն է հրավիրել Էրդողանի կուսակցության խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու վրա՝ նշելով, որ 13-ամյա միակուսակցական կառավարման ավարտը ամբողջովին խառնում է նախագահ Էրդողանի լիազորությունների մեծացման ծրագրերը: Բացի այդ՝ կարևորվում է քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) կողմից առաջին իսկ փորձից 10- տոկոսանոց ընտրաշեմը հաղթահարելն ու խորհրդարան անցնելը:
Գերմանական ZDF հեռուստաալիքը հայտնել է, որ ԱԶԿ-ն այժմ հայտնվել է ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու խնդրի առջև, և բարդացել է Էրդողանի համար կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը:
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրում, որ ԱԶԿ-ը 2002-ից սկսած՝ առաջին անգամ կորցրել է իր ուժը: Քրդամետ ԺԴԿ-ի հաջողության հասնելն ԱԶԿ-ի համար նշանակում է կորուստներ կրել:
Դրա պատճառն այն է, որ եթե Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ նահանգների բնակչությունն իր քվեն հիմնականում տալիս էր ԱԶԿ-ին, այս անգամ տվել է ԺԴԿ-ին:
Բրիտանական Reuters ու ֆրանսիական France Presse լրատվական գործակալությունները նույնպես նշել են ԱԶԿ-ի իշխող ուժի կարգավիճակը կորցնելու և քրդամետ կուսակցության հաջողության վրա:
Երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքել է քվեների 40,86 տոկոսը (18849470 քվե), ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 24,96 տոկոսը (11512438 քվե), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 16,29 տոկոսը (7515904 քվե), քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 13,12 տոկոսը (6050844 քվե), մնացյալ կուսակցությունները՝ 4,77 տոկոսը (2203312 քվե): ԱԶԿ-ը 550- հոգանոց խորհրդարանում ստանում է 254 պատգամավորական մանդատ (կեսից պակաս), ԺՀԿ-ը՝ 132, ԱՇԿ-ը՝ 82, ԺԴԿ-ը՝ 82: Թուրքիայում պատգամավորներն ընտրվում են 4 տարով:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ