Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մեկնարկում է «Սահման» դպրոցական համահայկական ամենամյա փառատոնը

Մեկնարկում է «Սահման» դպրոցական համահայկական ամենամյա փառատոնը
08.06.2015 | 16:26

«Ժայռ» համահայկական երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Սահման» դպրոցական համահայկական ամենամյա փառատոնն այս տարի կունենա գրական-ստեղծագործական ուղղվածություն և կանցկացվի «Ազատության և անկախության սահմանը» թեմատիկ խորագրի ներքո: Հիմնական աշխատանքները սկսվել են մարտից․ աշակերտների հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 10։

Փառատոնին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցների 5-11-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր ժանրում հաղթող 3 ստեղծագործությունների հեղինակները կարժանանան հատուկ պարգևների, ինչպես նաև կստանան Սևանում երեք օր անվճար հանգստանալու ուղեգրեր:
Լավագույն ստեղծագործությունները մինևւ տարեվերջ կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 12-ին՝ փակման հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի կունենա Կիլիկիա նավի վրա:
Փառատոնի սկիզբը դրվել է 2011_ԻՆ: Փառատոնի գլխավոր ղեկավարն է «Ժայռ» համահայկական երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր Ալեքսան Մինասյանը: Ամենամյա գլխավոր աջակիցն է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի, Սպորտի և երիտասարդության նախարարությունը՝ ի դեմս նախարար Գաբրիել Ղազարյանի:
Ամենամյա փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Փառատոնի նպատակը ազգերի միջև խաղաղության և բարեկամանական հարաբերությունների ամրապնդումն է: Նախորդ տարի փառատոնը հանդես է եկել «Դեմ եմ պատերազմին» կոչով` ելնելով աշխարհի տարբեր հատվածներում տիրող իրավիճակից:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ