Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Փարիզը՝ ջրի ճամփա

Փարիզը՝ ջրի ճամփա
02.07.2015 | 22:04

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Փարիզում վարչապետը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, վարչապետ Մանուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հովիկ Աբրահամյանը կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները Ալֆորվիլում կմասնակցեն հայկական դպրոցի բացմանը:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ