ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Երբեմն պետք է նաև հետ գնալ՝ հետո հաստատուն առաջ շարժվելու համար»

«Երբեմն պետք է նաև հետ գնալ՝ հետո հաստատուն առաջ շարժվելու համար»
02.09.2015 | 10:16

Քաղաքը բողոքի ակցիաների պակաս չունի: Աշնան առաջին օրը սկսվեց հոսանքի թանկացման դեմ պայքարի նոր փուլով: «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբը և խմբի համակիրները դարձյալ Բաղրամյանում են: «Ո՛չ թալանին»-ը դեմ է նաև սահմանադրական բարեփոխումներին: Վերջինս նույնպես հասարակական լուրջ ընդվզումների առիթ է տվել:

Ծրագրավորող ՏԻԳՐԱՆ ԱՐԵԳՈՒՆԻՆ, ով հանրությանը հայտնի է «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունից, մեզ հետ զրույցում ասաց, որ դեմ է այդ բարեփոխումներին, ու միայն մեկ դրույթը բավական է դեմ լինելու համար. «Եթե չեմ սխալվում, 5-րդ հոդվածի համաձայն, միջազգայնորեն ընդունված իրավական նորմերը վեր են լինելու մեր օրենքներից: Սա լուրջ ինքնիշխանության կորուստ է...»:

-Տիգրան, իսկ «Ո՛չ թալանին»-ի «հետ ու առաջ» քայլերը իշխանության հետ ո՞նց եք գնահատում, վերսկսվել է պայքարը: Մասնակցո՞ւմ եք:
-Քայլերը ընդհանուր առմամբ ադեկվատ եմ գնահատում, մանր թերություններ բոլորն էլ ունենում են, բայց, իմ կարծիքով, լուրջ բացթողումներ նախաձեռնությունը չի ունեցել: Երբեմն պետք է նաև հետ գնալ՝ հետո հաստատուն առաջ շարժվելու համար: Վերսկսված պայքարին էլ մասնակցելու եմ:
-«Կենդանի պատի» ավանդույթը, կարծում եք, կշարունակվի՞, և դրա կարիքը կլինի՞:
-Ես այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում «կենդանի պատին»: ՈՒ ինձ համար միևնույն է՝ կշարունակվի՞, թե՞ ոչ:
-Իսկ հասարակության վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք: Շատերը անլուրջ են համարում նման նախաձեռնությունները, մի մասը հույս չունի, մի մասն էլ՝ ժամանակ և այլն…
-Համաձայն եմ, շատերը անլուրջ են համարում: Համաձայն եմ նաև, որ նման նախաձեռնությունների ձեռքբերումները գլոբալ փոփոխությունների չեն հանգեցնում, դրանք ժամանակավոր են: Բայց, անուամենայնիվ, այս շարժումների ամենագլխավոր ձեռքբերումը՝ իր երկրի համար սրտացավ ու տեր լինելու պատրաստակամություն դրսևորող տեսակի ձևավորումն է: Ինձ համար դա շատ ավելի կարևոր է, քան էլեկտրաէներգիայի չթանկանալը: ՈՒզում եմ նշել նաև, որ նման նախաձեռնություններից պետք չէ քաղաքական լուրջ գործընթացներ ակնկալել: Պետք չէ նրանց ուսերին դնել այնպիսի բաներ, որոնք նրանք չեն կարող անել:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ