Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ

Նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ
24.10.2015 | 12:25

Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /3 արկ/, 60 /39 արկ/ և 82 /68 արկ/ միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /17արկ/ տիպի նռնականետեր: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:


ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ