ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Միլանում կայացել է հայ-իտալական գործարար համաժողով

Միլանում կայացել է հայ-իտալական գործարար համաժողով
30.10.2015 | 12:14

«Հայաստանի ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» ծրագրի շրջանակում Միլանում կայացել է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ-իտալական գործարար համաժողով, որ կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ Իտալական առևտրի ազգային գործակալության (ICE), «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության համագործակցությամբ:
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները, անդրադարձել ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին: Ելույթներ են ունեցել իտալական առևտրի ազգային գործակալության ձեռնարկությունների և հաստատությունների դեպարտամենտի տնօրեն Անիելո Մուսելան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը, Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Լետիցիա Տանկան և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը: Համաժողովի մասնակից հայկական ընկերությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց գործունեությունն ու ծրագրերը: Համաժողովի ավարտին կայացել են B2B հանդիպումներ հայ և իտալական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ