Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ծառերի տապալումից ոչ ոք չի տուժել

Ծառերի տապալումից ոչ ոք չի տուժել
13.11.2015 | 17:48

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Այս մասին տեղեկացում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: «Ահազանգով դեպքի վայր ժամանած Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համապատասխան կառույցների համագործակցության արդյունքում կարճ ժամանակով փակված ճանապարհից հեռացվել են ճյուղերը, որից հետո վերականգնվել է երթևեկությունը: Տապալված ծառերի հարևանությամբ գտնվող բոլոր փողոցները երթևեկելի են: Ծառերի տապալման հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ