ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հարցվողնե՞րն են չկողմնորոշված, թե՞ հարցում անցկացնողները

Հարցվողնե՞րն են չկողմնորոշված, թե՞ հարցում անցկացնողները
24.11.2015 | 20:39

«APG Group» ՀԿ-ի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները:
Հարցմանը մասնակցել է շուրջ 1300 հոգի տարբեր մարզերից: Շեշտը դրվել է հիմնականում երեք առանցքային կետերի վրա, այն է` գիտելիքը, վերաբերմունքն ու պատկերացումը: Այսինքն, որքանով են մարդիկ իրազեկված և պատրա՞ստ են մասնակցելու հանրաքվեին, թե՞ ոչ:
Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ «երկիրը սխալ ուղղությամբ է գնում»: Նրանց համոզմամբ՝ պատճառը «օլիգարխիկ համակարգն է, կոռուպցիան և ժողովրդավարության պակասը»: Հարցախույզի մասնակիցների մյուս մասն էլ կարծում է, որ ճիշտ ուղղությամբ է երկիրը զարգանում, ինչին նպաստում են «շինարարությունն ու կրթական ոլորտի բարելավումը»:
«APG Group» ՀԿ-ի սոցիոլոգ Լիանա Բալյանը նշեց. «Մեծ մասը համաձայն չէ, որ փոխվի սահմանադրությունը»: Իսկ ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանի կատարած հարցախույզի արդյունքներով՝ «երկրում մարդկանց մեծ մասի իրավունքները պաշտպանված չեն, և պատճառն օրենքներն են, որոնք չեն կիրառվում»: Նույն թեմայի շրջանակներում` նոր սահմանադրությունը ևս չի պաշտպանի նրանց իրավունքները, քանի որ « մնում են թղթի վրա»:
Նշենք նաև, որ «APG Group» ՀԿ-ի տնօրեն Ռուբեն Սարգսյանի կատարած հարցախույզի մասնակիցների մեծ մասը չի վստահում սահմանադրական հանրաքվեին, 80 %-ից ավելին էլ համոզված է, որ այն կեղծվելու է, սակայն կմասնակցի:
Այնուամենայնիվ, ուշագրավ է հարցումների վերջնական տարբերակը.
38 %-ը կողմ է, 31,8 %-ը դեմ, 21 %-ը դժվարանում է պատասխանել,
10,6 %-ը հրաժարվում է պատասխանել (գաղտնիություն են պահպանում):
Պակաս ուշագրավ չէ այն փաստը, որ հարցումների արդյունքներով գերակշռող մասը դեմ է հանրաքվեին, սակայն, ըստ ՀԿ-ի տնօրեն Ռուբեն Սարգսյանի, սահմանադրական հանրաքվեն կընդունվի. «71,1 %-ը այո է, 18,5 %-ը դժվարանում է պատասխանել, իսկ 10,5 %-ը՝ ոչ»:
Այս իրարամերժ պատասխանները ևս խոսում են լղոզված իրականության և դեռևս չկողմնորոշված ընտրողների մասին: Այդպես էլ չհասկացա՝ հարցվողնե՞րն են չկողմնորոշված, թե հարցում անցկացնողները:


Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ