Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրաքցի քաղաքական գործիչը պատմել է Թուրքիայում ԴԱԻՇ-ի նավթի մաքսանենգության մասին

Իրաքցի քաղաքական գործիչը պատմել է Թուրքիայում ԴԱԻՇ-ի նավթի մաքսանենգության մասին
28.11.2015 | 19:50

Իրաքցի քաղաքական ու հասարակական գործիչ Մուվաֆակ ալ-Ռուբային հայտարարել է, որ Թուրքիան աչք է փակում ԴԱԻՇ-ի նավթի մաքսանենգության վրա։ Նրա խոսքերով՝ տեղի «սև շուկայում» մեկ բարել նավթի գինը կազմում է մինչև 20 դոլար, ինչը գրեթե կրկնակի զիջում է նավթի համաշխարհային գնին։ Ռուբայիի խոսքերով՝ Թուրքիան վերածվել է ապագա զինյալների փոխադրման կետի, որոնք հավաքագրել է ԴԱԻՇ-ը. «ԴԱԻՇ-ի հավաքագրողները նրանց դիմավորում են Ստամբուլում, հետո կազմակերպում են Թուրքիայի տարածքով դեպի իրաքյան Մոսուլ ու սիրիական Ռաքքա տեղափոխումը»։ 2004-2009-ին Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուբային հայտարարել է, որ Թուրքիան աչք է փակում իր տարածքում հիվանդանոցներում բուժում ստանալու վրա։

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ