Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու»

«Եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու»
03.12.2015 | 15:58

-Ես ուզում եմ մեջբերում անել Ձեր ելույթից, որը տեղի է ունեցել այս թվականի հուլիսի 18-ին՝ Ձեր կուսակցության գործադիր մարմնի ժամանակ: Ես մեջբերումը անեմ, հետո հարցը տամ. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ և նկատել, որ այստեղ շահագործվում է իմ Ազգային ժողովի նախագահ դառնալու, «վերարտադրվելու» հնարավորությունը, հեռանկարը, ես ևս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Ազգային ժողովի նախագահ, Վարչապետ, ՀՀ Նախագահ չեմ պատրաստվում դառնալ: Սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ:
Սահմանադրական փոփոխությունները պետք են պետությանը և երկրին: Եթե ժողովուրդը ընդունի այդ բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, ուշադրություն դարձրեք, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Ազգային Ժողովի նախագահի և թե Վարչապետի պաշտոնին»:
Նախ` հարցս հետևյալն է՝ համապատասխանու՞մ է դա իրականությանը, թե ոչ, որովհետև ձայնագրություն կամ տեսագրություն չկա՝ դա տեքստ է: Երկրորդ՝ եթե համապատասխանում է իրականությանը, ապա ճի՞շտ եմ ես հասկանում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Դուք չեք լինելու, հրաժարվում եք լինել ՀՀ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ: Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Դուք տեսականորեն ընդունում եք, որ կարող եք լինել Ազգային ժողովի նախագահ և Վարչապետ, և եթե այո, եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, ապա ինչու՞ մի դեպքում հրաժարվում եք բոլոր պաշտոններից, իսկ մյուս դեպքում ընդունում եք, որ կարող եք մնալ այդ պաշտոններին:
- Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու: Ինչ վերաբերում է մեջբերմանը՝ երկրորդ մասը 100 տոկոս ճշմարտություն է: Առաջին մասը մի քիչ ճիշտ չէ մեջբերված: Ես ինչո՞ւ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել Վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես:
Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է Վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը: Ես այդ հանդիպման ժամանակ նաև ասել եմ, կարծում եմ՝ մենք սղագրությունը ունենք, և եթե թեման շատ հետաքրքրում է, ես կխնդրեմ տղաները քեզ կփոխանցեն սղագրությունը: Ես այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել:
Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք Նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից: Դրա համար հիմա խոսել այդ մասին, ես չեմ կարծում իմաստ ունի: Մոտեցումները բոլոր պարագաներում նույնն են:
Երկրորդ մասը ես շատ ավելի հստակ եմ ասել, ելնելով այն պարզ հանգամանքից, որ մարդիկ շահարկում են, ասում են՝ այս փոփոխությունն անում է, որ գնա ու դառնա: Ես էլ ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռնում է, ընդ որում, Ձեր եթերում մի քանի անգամ նկատել եմ, որ զրուցակիցներիդ նույն ձևով դու ես բացատրում: Իրոք, լիուլի ընձեռնում է հնարավորություն, և հեքիաթներ են պատմում՝ իրենք չունեն Նախագահի թեկնածու, իրենք չունեն սա, իրենք չունեն նա:
Ես պատասխանատու հայտարարում եմ՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին: 3 այլ ոչ թե՝ մեկ, առնվազն՝ 3: Ժամանակը կգա, դուք կհամոզվեք իմ ճշմարտացիության մեջ, եթե այդ առիթը ունենանք: Իսկ եթե դեկտեմբերի 6-ին փոփոխություններ լինեն, հետո կխոսենք դրա մասին:
- Որովհետև 2014թ. ապրիլի 10-ին, մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը Ձեր ելույթում, Դուք արդեն վկայակոչվել եք, երբ ասում եք, որ գերադասում եք նախագահական համակարգը, այդտեղ Դուք նույնպես ասացիք, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ: Այսինքն, ի՞նչի համար էիք այդ ժամանակ ասում, իսկ հիմա, կարծես թե, հրաժարվում եք դրանից: Հիմա հրաժարվու՞մ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ, Նախագահ և ԱԺ նախագահ:
- Ոչ: Ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես,ուղղակի, չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա՛ է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում: Դու պիտի հիշես, երբ մենք ընտրությունների ժամանակ խոսում էինք ապահով Հայաստանի մասին, շատ մարդիկ հեգնանքով էին վերաբերվում, բայց ես հաստատակամ ասացի, չէ՞, որ մենք քայլ առ քայլ գալու ենք դրան: Հիմա շատ-շատերը կարող են ասել՝ սա ի՞նչ ապահով Հայաստան է, ամեն օր հանցագործություններ են լինում, կարծես թե, ապահով Հայաստանում հանցագործություն չպիտի լինի:
Բայց երբ միջազգային կառույցները Հայաստանը դասում են աշխարհի 10 ամենաապահով երկրների շարքին, հիմա համոզվա՞ծ ես, որ ես այն ժամանակ համոզմունք ունեի, և ճիշտ ճանապարհով էինք գնում: Թե՞ էլի Սերժ Սարգսյանը տարել կաշառել է այդ միջազգային կառույցին այնպես, ինչպես Վենետիկի հանձնաժողովին, ԺՀՄԻԳ դիտորդական հանձնաժողովին, որ ամեն ընտրություն նախորդից լավն էին համարում: Այսինքն` բոլորին, հա՞: ՄԱԿ-ից սկսած Համաշխարհային բանկով վերջացրած, այդ բոլորին մենք կաշառու՞մ ենք: Ես իմ ասածներն իրականացնում եմ: Իհարկե, հնարավոր է մի քիչ շուտ, մի քիչ ուշ:
Երբ ես Ազգային ժողովում ասացի, որ մեզ համար կենսական նշանակություն ունի Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը, Հյուսիս-հարավ ճանապարհ կառուցելը, չանցած 3 ամիս բոլորը սկսեցին քննադատել՝ թե ի՞նչ եղավ: Կարծես, Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը մի ձեռքի շարժումով այսպես արեցիր և 3 ամսում եղավ: Բայց հիմա արդեն, երբ հսկայական գումարներ են գտնվել, և Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցվում է, մեկը չի ասում՝ սա ասվեց և արվեց, էս ո՞նց եղավ այսպես: 3 տարի հետո, երբ որ ավարտենք և Վրաստանի սահման, Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ճանապարհը, որ այսօր մեքենաներն անցնում են 9.5 ժամում, կանցնեն 4.5 ժամում, դարձյալ կասեն՝ դե սա ի՞նչ է հիմա, մեկ է՝ Շվեյցարիայի պես ճանապարհներ չունենք: Բայց ասածը արվելու է, ասածը՝ արվում է: Ուղղակի, երբ ասածներդ ճիշտ չեն հասկանում կամ խեղաթյուրում են, դրա համար ասողը պատասխանատու չէ: Ես խոսք եմ տալիս Արամ Աբրահամյանին՝ ընտրություններից հետո մանրամասն խոսել իմ ծրագրերի մասին:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ