Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպիտակ տունն «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունը

Սպիտակ տունն «անհեթեթություն» է անվանել Պուտինի հայտարարությունը
18.12.2015 | 14:16

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն «անհեթեթություն» է համարում ենթադրությունը, թե Թուրքիան կարող էր ռուսական «Սու-24» ռազմական օդանավը խոցել ԱՄՆ-ին գոհացնելու համար: «Դա անհեթեթություն է»,- ասել է Էռնեսթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պաշտպանում է սեփական երկրի օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը, նաև կոչ է արել Մոսկվային ու Անկարային թուլացնել լարվածությունը: Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հնարավոր է` Թուրքիան «Սու-24»-ը խոցել է ԱՄՆ-ին գոհացնելու համար՝ «Թուրքիայի ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ