Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եթե խփում են քո մեջքին, ուրեմն դու առջևում ես»

«Եթե խփում են քո մեջքին, ուրեմն դու առջևում ես»
15.02.2016 | 16:45

AdMe.Ru-ն ներկայացնում է Կոնֆուցիոսի մտքերից մի քանիսը.


1. Կապ չունի, թե որքան դանդաղ եք գնում, կարևորը կանգ չառնելն է:
2. Երբեք ընկերություն մի արեք մարդու հետ, որ ձեզնից լավը չէ:
3. Երբ կատաղած ես, մտածիր հետևանքների մասին:
4. Եթե հասկանում եք, որ չեք կարող հասնել ձեր նպատակին, փոխեք ոչ թե նպատակը, այլ ձեր գործողությունները:
5. Եթե ատում ես, ուրեմն քեզ հաղթել են:
6. Վեհ մարդը պահանջներ է ներկայացնում ինքն իրեն, իսկ ցածր մարդը` ուրիշներին:
7. Ինչով էլ զբաղվեք կյանքում, արեք ամբողջ սրտով:
8. ՈՒղղորդեք միայն նրան, ով գիտելիքներ է փնտրում` գիտակցելով իր թերությունները:
9. Մանրուքներում անզսպությունը կկործանի մեծ գործը:
10. Եթե խփում են քո մեջքին, ուրեմն դու առջևում ես:

Դիտվել է՝ 2653

Մեկնաբանություններ