Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հավասարում մի լուծեք ինքնաթիռում

Հավասարում մի լուծեք ինքնաթիռում
08.05.2016 | 23:58

ԱՄՆ-ում American Airlines ավիաընկերության չվերթը հետաձգվել է, երբ ինքնաթիռի ուղևոր տնտեսագիտության դասախոսի կողքին նստած կնոջը կասկածելի են թվացել նրա գրառումները գրում է BBC-ին: Փենսիլվանիայի համալսարանի դասախոս իտալացի Գվիդո Մենցիոյի խոսքերով՝ ինքը սկսել է դիֆերենցիալ հավասարում լուծել, լսել է, որ կողքին նստած կինն անձնակազմի անդամներին գրություն է փոխանցում:

Կինը զգուշացրել է անձակազմին, որ հարևանը կենտրոնացած գրում է թղթի վրա: Ավելի ուշ մոտեցել են անհայտ անձինք և հարցրել, թե ինչով է նա զբաղված: Երբ դասախոսը ցույց է տվել իր գրառումները, ինքնաթիռը թռել է: Թռիչքն ուշացել է երկու ժամով:

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ