ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Պուտինն ու Մեյը պայմանավորվել են

Պուտինն ու Մեյը պայմանավորվել են
05.09.2016 | 09:48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կայացավ Չինաստանում՝ G20-ի սամմիթում: Նրանք պայմանավորվեցին զարգացնել հարաբերությունները: Թերեզա Մեյը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ բաց երկխոսության հույս ունի՝ չնայած ներկա տարաձայնություններին: «Ես հասկանում եմ, որ մեր միջև լինելու են որոշ տարբերություններ, բայց մեզ անհրաժեշտ է քննարկել բարդ ու լուրջ խնդիրներն ու թեմաները»՝ ասաց ՄԲ վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ սեպտեմբերի 4-ին, Հանչժոուում: «Հույս ունեմ բաց հարաբերությունների ու անկեղծ երկխոսության»՝ մեջբերել է Reuters-ը նրա խոսքերը: Սա նրանց առաջին հանդիպումն է և նրանք որոշել են կարգավորել ռուս-բրիտանական հարաբերությունները:

«Բոլորն էլ հասկանում են, որ Ձեր և Ձեր թիմի առաջ բարդ խնդիրներ են»՝ ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ԵՄ-ից դուրս գալու ՄԲ որոշումը: Նրանք քննարկել են անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցեր՝ լրագրողներին ասել է հանդիպմանը մասնակցած ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը: «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ առավել ակտուալները ներկա իրավիճակում, որոնվում էին շփման այն կետերը, որոնցով կարելի է երկխոսությունը վերականգնել»՝ ասել է ՈՒլյուկաևը: Մեյն ու Պուտինը պայմանավորվել են, որ Մոսկվա կգա ՄԲ տրանսպորտի նախարարության պատվիրակությունը՝ քննարկելու ավիաանվտանգության թեման: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն ՌԴ և ՄԲ ԱԳ նախարարները:
Deutsche Welle


Հ.Գ. Ահա և ձեզ պատասխանը, թե Ռուսաստանին ինչո՞ւ էր Բրեկզիտը ձեռնտու: Դևիդ Քեմերունի ու Պուտինի նման հանդիպում առաջիկա մի քանի տարում հաստատ չէր լինի, եկավ նոր վարչապետ՝ նոր խնդիրներով, ու փոխվեցին հարաբերությունների որակն ու նպատակը` առավել ևս, որ փորձագետները Թերեզա Մեյին ուզում են համարել նոր Մարգարետ Թետչեր, որ կարող է ավարտել տնտեսության մեջ «Երկաթյա լեդիի» սկսած հեղափոխությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ