Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
14.10.2016 | 00:13

...թե «պառլամենտարիզմի հայր» Տիգրան ՈՒրիխանյանին ոչ միայն հազարավորներն են դիմել նամակներով, որ հանկարծ մանդատը վայր չդնի, իրենց չթողնի «որբ ու անչոբան», այլև օրերս «гигант мысли, отец армянской демократии» Տիգրանը հանդիպել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, և չար լեզուների փոխանցմամբ, Արգամիչը ևս «հազարաձայն» հորդորել է պառլամենտարիստին` չթողնել հայոց պառլամենտն առանց ՈՒրիխանյան:

Դիտվել է՝ 5592

Մեկնաբանություններ