Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.10.2016 | 00:03

Քավի՛ր ինձ, Տե՛ր,
բամբասկոտության մեղքից,
մոռացված հանցանքներից ու
բոլոր սխալներից, ների՛ր ինձ
անժուժկալության և ծուլության,
որկրամոլության ու
դատարկաբանության համար,
մաքրի՛ր աղտեղության
ցանկությունը,
հայհոյությունն ու բոլոր
չար բծերը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ