ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի հավասար և կայուն զարգացմանը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի հավասար և կայուն զարգացմանը
27.10.2016 | 12:48

Երևանում կայացել է բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրներում կայուն զարգացման աջակցությանը:
Միջոցառման շրջանակներում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրամիությունը ներկայացնող այլ պաշտոնյաներ:

«Այսօր մենք նշում ենք երեք կարևոր միջացառում,- հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության բաժնի ղեկավար Լոուրենս Մերեդիտը:- Նախ, մենք նախարար Լոքյանի հետ նշում ենք Հայաստանի տեղական ինքնակառավարման 20-ամյակը: Երկրորդ` ինձ համար մեծ հաճույք է հայտարարել Քաղաքապետերի դաշնագրի շատ հաջող նախաձեռնության մասին, որը նվիրված է կլիմայի փոփոխության խնդիրներին և էներգետիկ արդյունավետության զարգացմանը: Երրորդ` հայտարարում եմ քաղաքապետերի բոլորովին նոր՝ տնտեսական զարգացման նախաձեռնության մասին, որը աշխատելու է բոլոր տեղական համայնքների հետ Արևելյան գործընկերության երկրներում՝ ամրապնդելով տեղական տնտեսական զարգացումը»:
Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ համաժողովը շատ կարևոր միջոցառում է ԵՄ Հարևանության քաղաքականության և մասնավորապես՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում:


«Համաժողովը այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների, սեմինարների մի ամբողջ շարքի եզրափակիչ միջոցառումն է: Դրանք կայացել են Եվրամիության հովանու ներքո՝ ուղղված բիզնեսի զարգացմանը: Այս համաժողովը Արևելյան գործընկերության երկրների և դրանց շրջանների կայուն զարգացման մասին է: Հայաստանը այսօր ունի շատ կարևոր մի փաստաթուղթ՝ տարածքային զարգացման ռազմավարություն: Այն այժմ գործարկվում է՝ թևակոխելով իրագործման փուլ, և Եվրամիությունը պատրաստ է տարբեր նախագծերի միջոցով աջակցել Հայաստանին՝ երկրի շրջանների հավասար և կայուն զարգացման գործում, որպեսզի փակվի ճեղքը Երևանի ու մյուս շրջանների միջև, և մայրաքաղաքն և մյուս շրջանները հավասարապես զարգանան»,- նշեց դեսպան Սվիտալսկին:


Նախարար Դավիթ Լոքյանն էլ, շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին շնորհավորանքների համար, տեղեկացրեց, որ ՏԻՄ վերջին ընտրությունները բարձր են գնահատվել Եվրախորհրդում քննարկումների ժամանակ:

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ