ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կառավարությունը ուզում է 1,2 միլիարդ դոլար պարտք վերցնել

Կառավարությունը ուզում է 1,2 միլիարդ դոլար պարտք վերցնել
22.04.2017 | 01:28

Հայաստանի կառավարությունը մտադիր է 1 միլիարդ 234 միլիոն դոլար նոր պարտք վերցնել: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի տեղեկության համաձայն, ապրիլի 29-ին ֆինանսների նախարարությունը թողարկելու է 600 միլիարդ դրամի պարտատոմսեր: Նոր պարտքն իշխանությունները նախատեսում են վերցնել երեք չափաբաժնով՝ յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի պարտատոմսեր են: Առաջին մասը Հայաստանի քաղաքացիները պետք է մարեն 2020-ին և հավելյալ վճարեն 8 տոկոս, երկրորդը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, երրորդ չափաբաժինը մարվելու է 2037-ին՝ 12,5 տոկոս հավելավճարով:

Ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին կառավարությունն ավելի շատ գումար կներգրավի. «Ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը միայն 600 միլիարդ չի վերցնելու: Ինքը հավանաբար տեսանելի ապագայում անընդհատ էլ պարտք ներգրավելու է ներքին շուկայից»: Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 600 միլիարդ դրամի պարտատոմս վաճառել, սակայն չի պատրաստվում գնալ նման քայլի, իսկ վաճառքի համար նախատեսված պարտատոմսերը գնորդներին առաջարկելու է առաջիկա 4 տարիներին. «Մենք այդ 600 միլիարդ դրամը չենք նախապատրաստվում տեղաբաշխել շուկայում: Դա հայտարարություն է, այսպես ասած, մեր ծավալները չսահմանափակելու վերաբերյալ»:
Ֆինանսների նախարարության տվյալներով, 2008-2016-ին Հայաստանի պետական պարտքը աճել է ավելի քան 3 անգամ (2008-ին պետական պարտքը 1 միլիարդ 906 միլիոն դոլար էր, 2016-ին՝ 5 միլիարդ 942 միլիոն): Այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները տարեկան միջինը կուտակել են գրեթե կես միլիարդ դոլար պարտք: Փետրվարին լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է կուտակել ևս 350 միլիոն դոլար պարտք: Արշալույս Մարգարյանն ասաց, որ առաջիկա չորս տարիներին պետական պարտքը կաճի տարեկան մոտավորապես 400 միլիոն դոլարով. «Մոտավոր այսօրվա պարտքին տարեկան 200 միլիարդ գումարեք»:


Ըստ ֆինանսների նախարարության, այս մարտի վերջի դրությամբ պետական
պարտքը կազմում էր 5 միլիարդ 996 միլիոն դոլար:

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ